«Մենք երբեք չենք դադարելու բարգավաճել, և դա ամեն օր ձեզ կհիշեցնի, որ դուք ձախողվել եք»։
Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը իր Instagram-ում հրապարակել է ցեղասպանությունից փրկված նախնիների ընտանեկան լուսանկար՝ իր ընտանեկան պատմությամբ։
«Փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք։
Աջ կողմում պապիկս է, ձախում՝ տատիկս, ով անցել է անապատի սարսափները մինչև Հալեպ։
Մեծ պապս ականատես է եղել, թե ինչպես են թուրք զինվորները գլխատել իր ծնողներին և մեծացել է որբանոցում։
Վերա մորաքույրս ուսուցչուհի էր Բրուքլինում և խնայում էր, որ ես համալսարան ընդունվեմ։
Ամենամեծ սխալը, որ կարելի է անել հայերի հանդեպ, նրանց վերացնել փորձելն է։ Դա երբեք չի հաջողվի։ Դա միայն ուժեղացնում է մեզ»,- գրել է Օհանյանը։
Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆԻ ՖԲ էջից